Միայն լսեք, թե ժուռնալիստն ինչ ստադիայի տհաս է, սրանց հետ պիտի ոչ թե հոգեթերապևտներ աշխատեն, այլ իրավապահներ․ Տեսանյութ

Միայն լսեք, թե ժուռնալիստն ինչ ստադիայի տհաս է, սրանց հետ պիտի ոչ թե հոգեթերապևտներ աշխատեն, այլ իրավապահներ: Հայրը բառացի ասում է. «23 րոպե», այս դուրսպրծուկը կլորացնում է. «Ընդհանուր տասը րոպե»:

Սա նշանակում է ԻՐԱԿԱՆ ՓԱՍՏԵՐԻ ԱՂԱՎԱՂՈՒՄ, որը քրեորեն պատժելի արարք է: Նաև՝ ծնողի ներկայացվող հստակ ժամը՝ 23 րոպե, այլ ոչ թե՝ մոտ 25-30, ցույց է տալիս, որ լղոզվում է ինչ-որ բան, որը հետո կհասկանաք:

Մասնագիտական նեղ անցքեր են, որի անտեսումը հանգեցնելու է ծածկադմփոցի: Տեղանքում պաղպաղակի թղթեր կան, անպայման մատնահետք առնել, քանի որ կարող էին երեխային քաղցրավենիքով խաբել:

Քրեաբանություն, քրեական հոգեբանություն, իրավագիտություն, դատական փորձաքննությունից չհասկացողները մեջ չընկնեն, քանի որ հանցագործության ջատագով եք դառնում, որքան էլ ձեր էջերում գովազդվեք երեխայի հաշվին: Որպես մասնագետ լիիրավ եմ կարծիք և տեսակետ հայտնելու, հնարավոր տարբերակ առաջ քաշելու, մանավանդ, երբ հրապարակումներիցս ժամ անց գնում են մտքիս հետքերով:

Նյութի աղբյուր Վազգեն Ղուկունց

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *