Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել.

Մայիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցում՝ քարերի և երկաթե խողովակների մոտ մարդու ոտքեր են նկատել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրանք մագլցել են դեպի այդ հատված, որտեղ էլ հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու: Ժամանած փրկարարները պարեկների հետ հատուկ ճոպաններով վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են:

Բժիշկները նշել են, եթե մի փոքր ուշ նկատած լինեին նրան, ապա հնարավոր էր՝ արևից ուշագնաց լիներ, ինչը կարող էր ծանր հետևանքներ ունենալ նրա համար:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *