«Հնարավոր է նպատակի շուրջ համախմբվել: Սիրելի գործընկերներ, եթե մեր բոլորի նպատակը իսկապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ապա միավորվենք այդ նպատակի շուրջ»,- «Տրիբուն»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և ընդգծել, որ «Հայաստան» խմբակցության համար բոլոր տարբերակները ընդունելի են:
«Բայց մենք երբեք ՀՀ քաղաքացուն չենք խաբելու: Ես հիմա ուրախությամբ սպասում եմ երրորդ նախագահի հայտարարության իրագործմանը․ նա, պատասխանելով հարցին, թե փողոցային շարժում լինելո՞ւ է, ասաց՝ այո, լինելու է:
Ես պատրաստ եմ որպես վերջին զինվոր կանգնելու իրենց նախաձեռնած փողոցային շարժման շարքի ամենավերջում՝ ապացուցելու համար, որ մենք իսկապես մեկ նպատակի համար պատրաստ ենք մեր բոլոր ջանքերը գործադրելու»,- նշել է Խամոյանը
Նյութի աղբուր