«Հարձակվում են ՀՀ-ի վրա, լռում եք. ձեզ կաշառե՞լ են»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ՀԱՊԿ-ին

Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ պետք է բողոք ներկայացնի կազմակերպության ղեկավարությանը՝ պահանջելով կատարել հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթները և Ադրբեջանի օկուպացիոն ուժերին դուրս շպրտի ՀՀ տարածքից:

«Եվրոմեդիա24»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ (1992-95թթ.), պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար (1993թ.), գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով օկուպացրել է ՀՀ ավելի քան 200 քառ. կմ տարածք:

«ՀԱՊԿ-ը երբեք Հայաստանի նկատմամբ իր պարտավորություննեը չի կատարել, երբե՛ք»,-ընդգծել է Տեր-Գրիգորյանցը:Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Խորհրդային բանակի անվանի վետերանը նշել է, որ Հայաստանը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը իր ֆունկցիոնալ պարտականությունները չկատարելու համար, սակայն պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից:

«Երկրորդ հերթին ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա ներկայացնի Ադրբեջանին և անհրաժեշտության դեպքում զորք մտցնի ադրբեջանական օկուպացիոն ուժերը Հայաստանի տարածքից դուրս շպրտելու համար»,- ասել է գեներալ-լեյտենանտը և դիմելով ՀԱՊԿ-ի ղեկավարությանը՝ նշել․ «Հարձակվում են Հայաստանի վրա, դուք լռում եք. ձեզ կաշառե՞լ են, ինչ է»։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *