«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ ՈՒՆԻ

ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո գրել էինք, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալիՏիգրան Պետրոսյանի թեկնածությունը։

Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրեւ իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին

անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։

Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցել կառույցում կատարվող յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին եւ հասել պետի պաշտոնանկությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b6a8238f62c46d22114e3e7929b780db

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *