«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է միանալ իմպիչմենթի գործընթացին, բայց իմ կարծիքով՝ պետք է ոչ թե հայտարարեր, որ պատրաստ է երկրում իշխանափոխությանը և Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման պրոցեսին միանալ, այլ պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու՝ լինելով խորհրդարանի երկրորդ մեծ ուժը»,- 168TV-ի եթերում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում ինքը կհամաձայներ լինել վարչապետի թեկնածու, թեկուզ անցումային կառավարության ձևավորման համար, Վանեցյանը հստակ չի պատասխանել՝ նշելով․ «Պետք է հաշվարկենք, հասկանանք՝ ինչ անենք, որպեսզի հասնենք հաջողության իմպիչմենթի գործընթացում․․․
Թե ով կլինի վարչապետի թեկնածու, պետք է որոշեն խորհրդարանական ուժերը․ պետք է ներկայացնեն միասնական վարչապետի թեկնածու․․․ Եթե ինձ առաջարկեն, այդ ժամանակ կխոսենք․ երբ այդպիսի որոշում լինի, կքննարկենք»։
Վանեցյանը հավելել է, որ պատգամավորները պետք է օգտվեն իմպիչմենթի գործիքից և սահմանադրական ճանապարհով հեռացնեն Նիկոլ Փաշինյանին․ «Վստահ եմ, որ երկու խմբակցության պատգամավորներն էլ չեն կարող դեմ լինել մի պրոցեսի, որի անունն է՝ «անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին»։
Նյութի աղբուր