Սա ծաղր է իննամսյա պաշարման, սովի և զրկանքների ենթարկված 105 հազար մարդու հասցեին. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր Ղարաբաղի հայությունը մի շարք հանգամանքների բերումով զրկված է իր հայրենիքից»,- Ռուսաստանի նախագահ Պուտինին հղած բաց նամակում գրել է Արցախի Ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը:

Սա ծաղր է իննամսյա պաշարման, սովի եւ զրկանքների ենթարկված հարյուր հինգ հազար մարդու հասցեին, ղարաբաղյան առաջին, ապրիլյան քառօրյա, քառասունչորօրյա, սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական պատերազմում եւ

բենզապահեստի պայթյունի հետեւանքով զոհված հայորդիների հիշատակի ուրացում, բռնատեղահանվածների հիշողությունը մանիպուլացնելու եւ նրանց տոտալ կրեմլահպատակության վերադարձնելու փորձ:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *