Սարյան փողոցում մեքենայի գազաբալոն է պայթել: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ քիչ առաջ են այդ մասին ահազանգ ստացել: «Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ: Նախնական տվյալներով` երկու քաղաքացի է տուժել»,- ասաց Սարգսյանը: Նրա փոխանցմամբ` տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսը տեղում է բուժօգնություն ստացել:
Factor TV-ն տեղում արձանագրել է, որ ոստիկանությունը սահմանազատել է պայթյունի տարածքը։ Գազի հոտի պատճառով տարածքի սրճարանների անձնակազմը և հաճախորդները դիմակ են կրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/886589.html