Դաշնակցությունը մեկ անգամ ևս իրեն խայտառակեց Իրանում

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ձեռնարկի ընթացքում սադրիչ հարձակում են կազմակերպել ՀՀ դեսպանատան անձնակազմի վրա:

Ինչպես հայտնում է «Արաքս_նյուզ»-ը` այսօր՝ Ապրիլ 24-ին, որը հայ ժողովրդի համար ազգային միասնականության կարևոր օրերից մեկն է, Իրանում Դաշնակ կուսակցությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների ընթացքում, ինչպես նախորդ տարիները, մոռանալով հայ ժողովրդի իրական թշնամու հասցեն, ամենալկտի բառապաշարով լուտանքներ թափեց ՀՀ իշխանությունների հասցեին:

Սպահանում ՀՅԴ-ն ապազգային և հակահայաստանյան հայտարարություններ հնչեցրեց Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ, իսկ Թեհրանում իր «հերոսական պայքարը» սկսեց հակապետական լոզունգներով, Իրանում ՀՀ դեսպանին ու

դեսպանատան անձնակազմին հայհոյելով և անգամ սադրիչ հարվածներ հասցնելով ու վերջապես դաշնակներն իրենց հեղափոխական ակտն ավարտեցին փետրատելով դեսպանության ծաղկեպսակն ու գինովցած իրենց քաջագործությունից ոտքի տակ գցեցին Հայաստանի Հանրապետության դրոշը:

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *