Ոնց հասկացա՝ սրտներդ արյուն է ուզում, հայի արյուն․ Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Սա խայտառակություն է
Ես չգիտեմ նոր ու հին կտակարաններն ովքեր են գրել, քանի անգամ են գրել և քանի անգամ փոփոխել, ինչպես հայոց պատմությունը։ Ամեն մեկը իր ձևով է մեկնաբանում՝ ինքն իրեն հարմարեցնում ու իրեն աշխարհի աղ-ի տեղ դնում՝ իրեն թույլ տալով ամեն ինչ։

Աստված ստեղծեց մարդուն, որը պետք է ապրեր ու արարեր, փորձ անցներ և Աստծո սիրո ներքո Աստծուն հասներ։
Ոչ այս մոլորակն է ձեզ տվել, ոչ էլ հողեր կիսել կամ նվիրաշնորհել քառակուսի մետրեր, որ մարդ արարածը կիսի ու տիրի, հետո էլ դրա համար արյուն թափի։ Բայց արի ու տես, որ մեր տեր հայրեր կոչվածներն անգամ այնքան հեռու են Աստծուց՝ ինչպես խոզը տուռնիկից։ Ահա, թե ինչու ենք արյունաքամ եղել ու լինում, ահա, թե ինչու ենք ամեն ինչ կորցնում։

Այս մի բուռ հողը, որը որ ունենք՝ մեր շնորհքով չի պահպանվել, այլ այն 10%-ն է, որը Աստծուն է պատկանել։
Բզբզացե՜ք, բզբզացե՜ք, բայց թշնամուն այլևս չմեղադրեք։
Խոսքեր չեմ գտնում, որ բարկությունս արտահայտեմ, դուք՝ բոլորդ գեթ մեկ հանգամ հարցրե՞լ եք, թե Հիսուսն ի՞նչ է ձեր մասին մտածում բիզնեսմեն ու հարկեր չմուծող սև շորերով ախպեռներ։
Հ.Գ.
Ոնց հասկացա՝ սրտներդ արյուն է ուզում, հայի արյուն

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *