ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Նամակում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, որում ընդգծվել է խաղաղության ուղղությամբ կատարվող քայլերը․
«Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Սպասում եմ համատեղ աշխատանքի, երբ մեր երկրները արագորեն կշարժվեն դեպի հաջողություն։ Միացյալ Նահանգները մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հետևողական պաշտպանը», – նշված է ԱՄՆ նախագահի ուղարկած նամակում։
Նյութի աղբուր