Տաքսու վարորդի հյուրասիրած «կոնֆետից» հետո երեխան տեղափոխվել է հիվանդանոց. Ի՞նչ վիճակում է այժմ 3-ամյա Արևիկը

Ապրիլի 6-ին, առեղծվածային թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում «Մուրացան» մանկական հիվանդանոցից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Լազոյի փողոցի շենքերից մեկից ըստ նախնական տեղեկությունների՝ մաքրող միջոցի համար նախատեսված հաբերը ուտելու հետևանքով, «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ, մոր ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ երեխան 3-ամյա Արևիկ Հ-ն է: Պարզվել է նաև, որ ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Յանդեքս» ընկերության կողմից օգտագործվող «Opel» մակնիշի ավտոմեքենայով երեխայի 30-ամյա մայրը իր աղջկա հետ Գարեգին Հովսեփյան փողոցից ուղևորվել է դեպի Լազոյի փողոց, ճանապարհին տաքսու վարորդը երեխային հյուրասիրել է անհայտ ծագմամբ, քիմիական բաղադրությամբ հաբ՝ որպես կոնֆետ, և այն ուտելուց հետո երեխան սկսել է թուլանալ, առաջացել է սրտխառնոց և հայրը կասկածել է, որ երեխան թունավորվել է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:

«Յանդեքս» տաքսի ծառայության կողմից օգտագործվող ավտոմեքենան ու վարորդը հայտնաբերվել են, վերջինը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արմեն Դ-ն, հրավիրվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է եղել վարորդը, կոնֆետն ինքն է հյուրասիրել, իսկ այդ կոնֆետներն իրեն հյուրասիրել էին օտարերկրացի 2 քաղաքացի, որոնց ինքը չի ճանաչել, պարզապես որպես ուղևոր ճանապարհից վերցրել է:

Նրա ավտոմեքենայում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացիների տված կասկածելի կոնֆետները:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ օտարերկրացիների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *