Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլի 16-ին սպասվող նորընտիր ավագանու առաջին նիստին սպասվող անակնկալին, ասաց․
«Ինչ անակնկալ պիտի լինի ո՞ր։ Մեզանից մարդ տանի՞, մենք ավելի շատ իրանցից կտանինք, քան իրենք մեզանից, ուրեմն ես էդքան թույլ մարդ եմ, հա՞։ Հլը դու ինձ նայի, ապրածիս նայի, ուրեմն ՔՊ-ան կարող է մեզանից մարդ տանի ու մենք չե՞նք կարող իրենցից տանել։ Ես էդ բաներին չեմ ուզում պատասխանել, կապրենք, կտեսնենք։
Ես գիտեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, գիտես ինչի՞, որովհետև Աստված ընդ մեզ է, որովհետև ժողովրդի էդքան ձայները՝ մաքուր, անարատ, տվել է մեզ»։ Ղուկասյանը, որ ընդդիմադիր 4 ուժերի քվեարկության արդյունքով ընտրվելու է քաղաքապետ, արդեն հայտնել է, որ փոխքաղաքապետի պաշտոնը նույնպես չեն զիջելու, այն զբաղեցնելու է դստեր ամուսինը՝ Ավետիս Առաքելյանը, իսկ ահա ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին առաջարկություն ունի․
«Մի հատ առաջարկ ունեմ, Ռուբենին՝ որպես մշակույթի ներկայացուցիչ, առաջարկում եմ համայնքապետարանի մշակույթի բաժինը ղեկավարել, շատ լավ կլինի, ես լավ կզգամ, որ աշխատենք միասին»։
Ռուբեն Մխիթարյանը դեռևս չի արձագանքել Ղուկասյանի առաջարկին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ad6f2491825bcbe175f2c05f7352d1f9