Զինվորականներին հրամայված է չբացակայել դիրքերից. կրակոցներ են լսվել նաև Ջերմուկի հատվածում

Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Ջերմուկի հատվածում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:

Ավելին, նկատվում է նաև հակառակորդի զինուժի որոշակի կուտակում ու հրամայվել է զինվորականներին չբացակայել` պատրաստ լինելու հնարավոր զարգացումներին:

«Մեր զրուցակից զինվորականները փաստել են, որ բավական մարտական են տրամադրված։ «Դրան ենք սպասում, բավական է, հոգնել ենք էս իրավիճակից»,- ասել են զինվորականները։

Մեկնաբանության համար դիմել ենք ՀՀ ՊՆ-ին»,- հավելում է լրատվամիջոցը։

Նյութի աղբուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *