ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց համաձայնեցված Խաղաղության պայմանագրի տեքստի մի քանի կետերը։
«Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ, այսպես կոչված, միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև տրանսպորտային տրանզիտ, տնտեսական հարցերում։
ՀՀ բոլոր երկաթուղիները, ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու և գործելու են ՀՀ-ի ինքնիշխանության և օրենսդրության ներքո: Մենք նաև կարծում ենք, որ ինչպես և նախկինում, համզոված ենք՝ որևէ 3-րդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։
Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային միության փլուզումը 2 երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքները, որտեղ ապրել են իրենց նախնիները։
Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա։ Չկա նաև Սահմանադրությունների մասին կարգավորում։
Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները՝ Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք էլ տեսնում ենք որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Բայց նաև հայտնի է՝ մենք կարծում ենք, որ համաձայանգրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են:
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո կարող ենք համարել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա, կարող ենք ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին»,-հայտնեց նա։
Նյութի աղբուր